Онлайн

Իսլամական հեղափոխությունից հետո իրանցի կանայք այսօր առաջին անգամ ֆուտբոլային խաղին կհետևեն մարզադաշտից

2019-10-10 17:36 , Мир, 123

Իսլամական հեղափոխությունից հետո իրանցի կանայք այսօր առաջին անգամ ֆուտբոլային խաղին կհետևեն մարզադաշտից

Իրանցի կանայք 1979 թ.-ի իսլամական հեղափոխությունից հետո այսօր` վերջին 40 տարիների ընթացքում առաջին անգամ կարող են ներկա գտնվել Թեհրանի «Ազադի» մարզադաշտում և հետևել կայանալիք ֆուտբոլային հանդիպմանը։

Իրանի և Կամբոջայի ազգային հավաքականների խաղը դիտելու համար իրանցի կանանց համար հատուկ նստատեղեր են հատկացվել։ «Բի Բի Սի»-ի հաղորդմամբ՝ մարզադաշտի 80 000 տեղերից 3 500-ը հատկացվել է կանանց։

Կանանց մուտքը մարզադաշտ թույլ տալու պատճառով Թեհրանում վերջին օրերին բողոքի ակցիա էր անցկացվել։ Ցուցարարների պնդմամբ՝ դա կարող է փոխելբոլոր իրանցիների կյանքը։

«Մահմեդական կնոջ պատիվն ու արժանապատվությունը կոտնահարվի, եթե նրանք մտնեն բացառապես տղամարդկանց տարածություն»,-նշել են նրանք։

Մինչ օրս իրանցի կին երկրպագուները կրոնական կանոնների պատճառով, ըստ որոնց կանայք չպետք է ականատես լինեն տղամարդկանց պահվածքին, ֆուտբոլային խաղերը դիտել են թաքուն: Իրանումկանանցմուտքը մարզադաշտ թույլատրելու համար պայքարը ակտիվացել էր սեպտեմբերիկեսերից, երբ երկրպագուհին՝ 29-ամյա Սահար Խոդայարին, ով վեց ամսվա ազատազրկման էր դատապարտվել՝ տղամարդու հագուստով մարզադաշտ մտնելու փորձի համար, ինքնահրկիզվել էր։

Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիան (ՖԻՖԱ), որը բազմիցս հորդորել է Իսլամական Հանրապետությանը թույլատրել կանանց՝ հետևել խաղերին, պնդել է վերացնել արգելքը՝ զգուշացնելով հետագա մրցումներին մասնակցության ռիսկայնության մասին։

Лента

Рекомендуем посмотреть