Դիվանագիտական սկանդալ` Թուրքիայի և Իտալիայի միջև - RadioVan.fm

Онлайн

Դիվանագիտական սկանդալ` Թուրքիայի և Իտալիայի միջև

2019-10-10 16:37 , Мир, 1036

Դիվանագիտական սկանդալ` Թուրքիայի և Իտալիայի միջև

Թուրքիայի և Իտալիայի միջև դիվանագիտական սկանդալ է առաջացել: Պատճառն այն է, որ Իտալիայի Պարմա շրջանի Բերսետո քաղաքի ավագանու որոշմամբ պատվավոր քաղաքացիություն է շնորհվել Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (PKK-ՔԲԿ) հիմնադիր-առաջնորդ Աբդուլլահ Օջալանին: Այս մասին հայտնում է Demokrathaber-ը։

Նշվում է, որ այդ կոչումը հանձնվել է Մարմարա ծովում գտնվող Թուրքիայի Իմրալը կղզու բանտում ցմահ ազատազրկված Օջալանի փաստաբանին:

Օջաալանին պատվելու այս գործողությունն անհանգստացրել է Թուրքիայի իշխանություններին: Անկարայում Իտալիայի դեսպան Մասսիմո Գաիանին կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն: Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ դեսպանին համապատասխան նոտա է հղվել Օջալանին առնչվող այդ դեպքի համար:

Лента

Рекомендуем посмотреть