Արթուր Դավթյանն Օլիմպիական խաղերի անվանական ուղեգիր է նվաճել - RadioVan.fm

Онлайн

Արթուր Դավթյանն Օլիմպիական խաղերի անվանական ուղեգիր է նվաճել

2019-10-08 18:11 , Спорт, 1580

Արթուր Դավթյանն Օլիմպիական խաղերի անվանական ուղեգիր է նվաճել

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Դավթյանն Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրուցում Շտուտգարտից հայտնեց հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը: «Դավթյանի ուղեգիրն անվանական է: Արթուրի դեպքում մենք հենց բազմամարտի էինք գնում և ուղեգրի համար էինք եկել այստեղ» ,- ասաց Սերոբյանը:

Վերջինիս խոսքով` մարմնարզիկների համար Օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճելը քիչ ավելի բարդ է, քանի որ աշխարհի գավաթի խաղարկության վարկանիշային փուլերից երկուսն անցկացվում են Բաքվում, մյուս երկուսն` Ավստրալիայում:

«Դավթյանն Օլիմպիական խաղերում չի մասնակցի բազմամարտին, այլ կմրցի իր նախընտրած ձևում` հենացատկերում», - նշեց մասնագետը:

Արթուր Դավթյանը 2012 թվականի Լոնդոնի, 2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերի մասնակից է:

Лента

Рекомендуем посмотреть