Գյումրիում ձվի իրացման շուկայում ՀՀ կառավարությանն առընթեր սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մշտադիտարկման ընթացքում բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել:
Տեսչական մարմինի տեղեկացմամբ՝ 16 տնտեսավարողների մոտ եղել են թերի մակնշված կամ չմակնշված, կեղտոտ, ժամկետանց հավկիթներ․ այս պահին արդեն վաճառքից հանվել է 83 թերի մակնշված (հանձնարարվել է ամբողջացնել մակնշումը) և ոչնչացվել 495 ժամկետանց կամ չմակնշված ձու:
Հայտնաբերված թերությունների շտկման նպատակով՝ տրվել են հանձնարարականներ, սահմանվել է ժամկետ:
Մշտադիտարկումը շարունակվում է, ավարտից հետո կհրապարակվեն ամփոփ արդյունքները: