Կապան-Երևան չվերթները կսպասարկի չեխական ավիաընկերության L-410 ինքնաթիռը - RadioVan.fm

Онлайн

Կապան-Երևան չվերթները կսպասարկի չեխական ավիաընկերության L-410 ինքնաթիռը

2017-10-06 18:20 , Экономика, финансы, 4342

Կապան-Երևան չվերթները կսպասարկի չեխական ավիաընկերության L-410 ինքնաթիռը

Սյունիքի մարզպետարանը ինքնաթիռի գնման պայմանագիր է կնքել չեխական ավիաընկերության հետ: Այդ մասին այսօր Սյունիքի մարզպետարանում լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է մարզպետ Վահե Հակոբյանը: Նրա փոխանցմամբ գնվել և 2018 թ. մարտին արդեն Հայաստանում կլինի L-410 մակնիշի 19 տեղանոց ինքնաթիռը, որը սպասարկելու է Կապան-Երևան և հակառակ ուղղությամբ չվերթները: Ինքնաթիռն արժեցել է 5,5 միլիոն եվրո: Սյունիքի մարզպետի ներկայացմամբ՝ «1,5 միլիոնը իր վրա է վերցրել Պղնձամոլիբդենային կոմբինատը, մյուս գումարը լիզինգի տեսքով է լինելու»:

Վահե Հակոբյանը հիշեցրել է, որ 2 միլիոն դոլար արժողությամբ Կապանի օդանավակայանի վերանորոգման աշխատանքները մեկնարկել են 2017 թվականի առաջին կիսամյակի ավարտին:

Սյունիքի մարզպետը վստահեցրել է, որ Կապանի օդանավակայանի կառուցումը իրենց համար բիզնես ու կոմերցիոն ծրագիր չէ, այն նպատակ ունի հեշտացնելու սյունեցու և, առհասարակ, մարզի բոլոր այցելուների կյանքը:

Ավիատոմսի գինը թեև դեռ վերջնական հստակեցված չէ, այդուհանդերձ, մարզպետը նշել է, որ այն նախնական 30-40 հազար դրամի սահմաններում է լինելու:

Лента

Рекомендуем посмотреть