««Հյուսիսային պողոտա» և «Կասկադ» ծրագրերի անվան տակ տեղի է ունեցել սեփականության անարդարացի վերաբաշխում», «Քանդվել է 30 հուշարձան»․ խորհրդարանում լսումներ են - RadioVan.fm

Онлайн

««Հյուսիսային պողոտա» և «Կասկադ» ծրագրերի անվան տակ տեղի է ունեցել սեփականության անարդարացի վերաբաշխում», «Քանդվել է 30 հուշարձան»․ խորհրդարանում լսումներ են

2019-10-07 17:02 , Политика, 1247

««Հյուսիսային պողոտա» և «Կասկադ» ծրագրերի անվան տակ տեղի է ունեցել սեփականության անարդարացի վերաբաշխում», «Քանդվել է 30 հուշարձան»․ խորհրդարանում լսումներ են

«Հյուսիսային պողոտա» և «Կասկադ» ծրագրերի անվան տակ տեղի է ունեցել սեփականության անթույլատրելի, անարդարացի վերաբաշխում, որի ընթացքում ի հաշիվ հարյուրավոր ընտանիքների ունեզրկման՝ անօրինական շահույթ են ստացել առանձին գործարարներ:

Այդ մասին այսօր թեմայի շուրջ ՀՀ Ազգային ժողովում հրավիրված լսումների ժամանակ հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը՝ ընդգծելով, որ ինչպես օտարվող սեփականության սեփականատերը, այնպես էլ օտարման արդյունքում ազդեցության ենթակա այլ քաղաքացիները, որպես կանոն, պատշաճ կամ ընդհանրապես տեղեկացված չեն եղել և մասնակիցը չեն դարձել համապատասխան որոշումների ընդունմանը:

«Մի քանի տասնյակ ընտանիքներ՝ մեծ մասը բազմանդամ, որոնք սեփականատերեր են համարվելդեռ 30-40-ական թվականներից, դիտվել են միայն որպես տվյալ բնակարանների օգտագործողներ և վտարվել են աննշան փոխհատուցմամբ: Դատարաններն ակնհայտ անարդար անտեսել են իրացնողի ներկայացրած պայմանագրերի միակողմանի կազմված լինելը, բացառապես բավարարել են պայմանագիր կնքելուն հարկադրելու և զբաղեցրած տարածքից վտարելու վերաբերյալ իրացնողի ներկայացրած հայցերը»,-նշել է Օմբուդսմենը։

Նշյալ ծրագրերի իրականացման շրջանակում բացառիկ գերակա հանրային շահի հիմնավորմամբ Երևանի կենտրոնում շուրջ 30 հուշարձան է քանդվել՝ բարձրաձայնել է մշակույթի նախկին փոխնախարար Տիգրան Գալստյանը նկատելով․

«Ինչ ենք մենք ունենում, երբ որ ունենում ենք ժողովրդի կողմից չընտրված իշխանություն, որը կամայական որոշումներ է կայացնում՝ առաջնորդվելով, ոչ թե հասարակության, այլ՝ բիզնես շահից»։ Այդ համատեքստում նախկին փոխնախարարը՝ ողջունել է փաստը, որ 2008-ին Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է «Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիան, ըստ որի օրենսդրորեն ամրագրվել է, որ գերակա շահը չի կարող բացառիկ դեպք համարվել հուշարձանը ապամոնտաժելու համար։

Խորհրդարանական լսումները ուղիղ հեռարձակմամբ՝ ստորև։

Лента

Рекомендуем посмотреть