ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով պահեստազորային պատրաստության շրջանակներում վարժական հավաքներին մասնակցած թվով ութ աղջիկների շնորհվել է սպայական լեյտենանտ զինվորական կոչում:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ տեղեկացնելով, որ նորաթուխ լեյտենանտները Գյումրիի մանկավարժական համալսարանի Ռազմական ամբիոնի շրջանավարտներ են:
«Շնորհավորում եմ Ձեզ, հարգելի աղջիկներ: Ես դեռ մայիս ամսին վստահ էի, որ դուք արժանի եք»,-գրել է Հովհաննիսյանը: