ՊՊԾ գնդում պահվող բժիշկ Սալվադոր Խեչոյանն ազատության մեջ է: Tert.am-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց Շտապօգնության տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
Ըստ նրա՝ երեկ երեկոյան գնդի տարածքում կրակահերթից տուժած խմբի երկու անդամներին ՊՊԾ գնդից դուրս տանելուց հետո Սալվադոր Խեչոյանն այլևս հետ չի վերադարձել գունդ:
«Սալվադորը ազատ չի արձակվել, Սալվադորը հիվանդին տեղափոխելուց հետո չի վերադարձել»,-ասաց նա:
Թագուհի Պետրոսյանը ասաց, որ մյուս բժիշկը Նորայր Թևանյանը և բուժքույր Մալինա Մարգարյանը դեռևս ՊՊԾ գնդի տարածքում են: Նրանց հետ կապ հաստատել չի հաջողվել: