Онлайн

«Հայ ֆեստ» թատերական փառատոնը կհյուրընկալի քսանչորս երկրից ժամանած ավելի քան 300 մասնակցի

2019-10-02 18:02 , Культура, Шоу бизнес, 335

«Հայ ֆեստ» թատերական փառատոնը կհյուրընկալի քսանչորս երկրից ժամանած ավելի քան 300 մասնակցի

Ռյազանի պետական դրամատիկական թատրոնի «Ֆաուստ» ներկայացմամբ հոկտեմբերի 1-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում մեկնարկեց «Հայ ֆեստ» թատերական միջազգային փառատոնը:

Նույն օրը Հ. Պարոնյանի անվան թատրոնի հարակից տարածքում ցուցադրվեց Սանկտ Պետերբուրգի «Միմո Կրոկոդիլ» թատրոնի «Ճանապարհորդություն» ներկայացումը, որտեղ ճամպրուկները մոգականորեն վերածվում են գնացքների, լվացարանները դառնում են երաժշտական գործիքներ:

Միջազգային թատերական փառատոնն այս տարի տևելու է մինչև հոկտեմբերի 8-ը: 17-րդ թատերական միջազգային փառատոնը կրում է «Իմաստը ներկայում է» խորագիրը: Այն կհյուրընկալի 24երկրից ժամանած ավելի քան 300 մասնակցի և հյուրերի, որոնց թվում են հեղինակավոր արվեստագետներ, արտմենեջերներ, միջազգային փառատոնի նախագահներ Իսպանիայից, Գերմանիայից, ԱՄՆ-ից, Շվեդիայից, Շվեյցարիայից, Հարավային Կորեայից, Լեհաստանից, Իսրայելից, Բելգիայից, Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից և այլ երկրներից:

Երևանյան 14 բեմահարթակում կցուցադրվի ավելի քան 45 ներկայացում:

Թատերասերները հնարավորություն կունենան դիտել դրամատիկական, երաժշտական, պարային, մոնոներկայացումներ, տիկնիկային, ֆիզիկական, շարժման, վիզուալ, կրկեսային, մանկական, ինչպես նաև բացօթյա բեմադրություններ:

«Հայ ֆեստ»-ն ամեն տարի իրականացնում է հատուկ ծրագրեր: Այս տարի դրանք չորսն են՝ «Երեխաների իրավունքների տարածումը կատարողական արվեստի միջոցով»,«Ամերիկյան ժամանակակից պարի հարթակ», «Իրանական ծրագիր» և «Հայկական թատրոնների ցուցադրություններ»:

Փառատոնն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

«Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնը սկզբնավորվել է 2003 թվականին: Փառատոնի նախագահն է Արթուր Ղուկասյանը: 2006 թվականից «Հայ ֆեստ»-ը գլխավոր թատերական փառատոնն է նախկին ԽՍՀՄ տարածքում (բացառությամբ՝ Մոսկվայի):

Лента

Рекомендуем посмотреть