Որքան շատ սիրես պատմական հայրենիքդ, այնքան ավելի լավ քաղաքացի կլինես ՌԴ-ում. ՀՀ նախագահ - RadioVan.fm

Онлайн

Որքան շատ սիրես պատմական հայրենիքդ, այնքան ավելի լավ քաղաքացի կլինես ՌԴ-ում. ՀՀ նախագահ

2019-10-02 17:11 , Политика, 1073

Որքան շատ սիրես պատմական հայրենիքդ, այնքան ավելի լավ քաղաքացի կլինես ՌԴ-ում. ՀՀ նախագահ

«Կարևոր չէ, թե որտեղ ես ծնվել կամ քանի տոկոս հայի արյուն ունես, եթե սիրում ես քո երկիրը: Որքան ավելի շատ սիրես պատմական հայրենիքդ, այնքան ավելի լավ քաղաքացի կլինես Ռուսաստանի Դաշնությունում»,-այդ մասին այսօր Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի գլխավորած պատվիրակության ընդունելության ժամանակ ասել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը։

Ինչպես տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքից՝ պատվիրակության կազմում են եղել միության՝ ՌԴ տարբեր շրջաններում գործող կառույցների ղեկավարները:

Նշելով, որ Հայաստանը և Ռուսաստանը բարեկամ ու դաշնակից երկրներ են, նախագահն ասել է. «Դուք Հայաստանի Հանրապետության ամենալավ դեսպաններն եք Ռուսաստանում՝ լինելով այդ երկրի քաղաքացիներ, քանի որ ներկայացնում եք մի ամբողջ ժողովուրդ և պետություն: Հայաստանի նախագահի աշխատակազմը պատրաստ է աջակցել ցանկացած դրական և լավ նախաձեռնության, որ պատրաստ կլինեք սկսել՝ մշակույթի, գիտության կամ բիզնեսի ոլորտում»:

Արմեն Սարգսյանը հյուրերին ներկայացրել է նախագահական հատուկ նախաձեռնությունները, այդ թվում՝ Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ATOM (Advanced Tomorrow) ծրագիրը, Մատենադարանը հին ձեռագրերի ուսումնասիրման և պահպանման միջազգային կենտրոն դարձնելու և «Հայրենիքի պաշտպան» նախաձեռնությունները, ինչպես նաև խոսել Գյումրու վերականգնմանն աջակցելու իր ծրագրերի մասին:

Лента

Рекомендуем посмотреть