Онлайн

Էդուարդ Թոփչյանը հանդես կգա լեգենդար «Կոնցերտգեբաուի» մեծ դահլիճում․ նա կղեկավարի Բուդապեշտի սիմֆոնիկ նվագախումբը

2019-10-01 18:32 , Культура, Шоу бизнес, 191

Էդուարդ Թոփչյանը հանդես կգա լեգենդար «Կոնցերտգեբաուի» մեծ դահլիճում․ նա կղեկավարի Բուդապեշտի սիմֆոնիկ նվագախումբը

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր էդուարդ Թոփչյանը հոկտեմբերի 6-ին համերգային ծրագրով հանդես կգա աշխարհի հեղինակավոր համերգասրահներից մեկում՝ լեգենդար «Կոնցերտգեբաուի» մեծ դահլիճում (Ամստերդամ): Համերգին կհնչեն Բեթհովենի, Բրամսի, Ֆրանց Դոպլերի ստեղծագործությունները: Այստեղ նա կղեկավարի Բուդապեշտի սիմֆոնիկ նվագախումբը:

Սա Թոփչյանի երրորդ համագործակցությունն է այս նվագախմբի հետ, որը նա ղեկավարել է Վիեննայի Մյուզիքֆեռայնում (Musikverein), Գրացում և Կլագենֆուրտում:

«Կոնցերտգեբաու» համերգասրահը կառուցվել է 1883-1888 թվականներին Ամստերդամում: Համերգասրահը հայտնի է իր բացառիկ ակուստիկայով:

«Կոնցերտգեբաուի» Մեծ դահլիճը նախատեսված է 2037 հանդիսատեսի համար: Այս դահլիճում ելույթ են ունեցել բոլոր ժամանակների մեծագույն դիրիժորներ Հերբերտ ֆոն Կարայանը, Կլաուդիո Աբադոն, Ռիկարդո Մուտին, Վալերի Գերգիևը, այլք: Հոկտեմբերի 5-ին Էդուարդ Թոփչյանը Բուդապեշտի սիմֆոնիկ նվագախմբի հետ նույն ծրագրով հադես կգա Ֆլանդրիական հեղինակավոր փառատոնում:

Իսկ Երևանյան 13-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակումԹոփչյանի հայաստանյան համերգը` Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, կկայանա հոկտեմբերի 16-ին: Համերգին կմասնակցեն միջազգային բազմաթիվ հեղինակավոր մրցույթների դափնեկիր, հայտնի ջութակահարուհի Աննա Տիֆուն և դաշնակահարուհի Անահիտ Չաուշյանը: Ծրագրում՝ Սիբելիուս, Ջութակի կոնցերտ, Ռավել՝ «Բոլերո», Դաշնամուրի կոնցերտ սոլ մաժոր:

Лента

Рекомендуем посмотреть