Ռուսաստանը Հայաստանին 20 մլն դոլար կհատկացնի՝ անհատույց - RadioVan.fm

Онлайн

Ռուսաստանը Հայաստանին 20 մլն դոլար կհատկացնի՝ անհատույց

2019-09-26 17:56 , Экономика, финансы, 1632

Ռուսաստանը Հայաստանին 20 մլն դոլար կհատկացնի՝ անհատույց

Ռուսաստանի կառավարության կողմից առաջիկայում մարդասիրական ծրագրերի իրագործման համար Հայաստանին մոտ 20 միլիոն դոլար անհատույց հատկացնելու մասին որոշում կընդունվի։

Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում ՌԴ դեսպանատան ֆեյսբուքյան էջից․

«ՄԱԿ Համաշխարհային պարենային ծրագրի հիմնադրամի միջոցով կայուն դպրոցական սննդի համակարգ ստեղծելու համար մինչև 18 մլն դոլար կհատկացվի։ Այս նախաձեռնության շրջանակում 2016-2019թթ. ընթացքում հատկացվել է ավելի քան 20 մլն դոլար։

Եվս մոտ 2,8 միլիոն դոլար կտրամադրվի ՄԱԿ Զարգացման ծրագրին` ուղղված Գեղարքունիքի և Վայոց Ձորի սահմանամերձ մարզերում ներառական տնտեսական զարգացման աջակցությանը»,-նշված է հրապարակման մեջ։

Ի հավելումն ընդգծվում է, Ռուսաստանը ֆինանսավորում է նաև ՄԱԿ մի շարք այլ ծրագրեր, որոնց առաջարկվում է ծանոթանալ ինֆոգրաֆիկայից:

Лента

Рекомендуем посмотреть