ԱԱԾ-ն քաղաքացիներին կոչ է անում չվտանգել սեփական կյանքը ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ հայտնաբերվել են «Սասնա ծռեր» խմբին «հանցավոր օժանդակություն ցույց տվող նոր անձինք»: - RadioVan.fm

Онлайн

ԱԱԾ-ն քաղաքացիներին կոչ է անում չվտանգել սեփական կյանքը ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ հայտնաբերվել են «Սասնա ծռեր» խմբին «հանցավոր օժանդակություն ցույց տվող նոր անձինք»:

2016-07-29 15:55 , Общество, 823

 ԱԱԾ-ն քաղաքացիներին կոչ է անում չվտանգել սեփական կյանքը  ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ հայտնաբերվել են «Սասնա ծռեր» խմբին «հանցավոր օժանդակություն ցույց տվող նոր անձինք»:

«Մասնավորապես, պարզվել է, որ ներկայումս կալանավորված Մ.Մ.-ն, կապի մեջ գտնվելով զինված խմբի անդամներ Արմեն Լամբարյանի եւ Մարտին Հակոբյանի հետ, հուլիսի 24-ին պլանավորել է Խորենացի փողոցում ծառայություն իրականացնող ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու միջոցով հավաքի մասնակիցներին դրդել ճեղքելու արգելապատնեշները, միանալու հանցավոր խմբին եւ վերցնելու նրանց կողմից հափշտակված հրազենը: Ընդ որում, հաշվարկվել է, որ այդ ընթացքում քաղաքացիների մեջ կարող են եւ պետք է լինեն մեծաթիվ զոհեր»,- ասված է հայտարարությունում:

ԱԱԾ-ն հորդորել է քաղաքացիներին չենթարկվել սադրանքների, չխոչընդոտել իրավապահ մարմինների կողմից իրենց լիազորությունների իրականացմանը եւ չվտանգել սեփական կյանքն ու առողջությունը:

Իրավապահ մարմինները նախազգուշացրել են, որ «հատուկ միջոցառումների անցկացման նպատակով արգելափակված տարածք՝ առանց թույլտվության մտնելու ցանկացած փորձ կանխվելու է օրենքով թույլատրելի եւ հասանելի բոլոր միջոցներով»:

Лента

Рекомендуем посмотреть