Քիչ առաջ «Շտապօգնության» մեքենայով «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխեցին «Սասնա ծռեր» խմբավորման երկու վիրավորված անդամների: Ըստ ականատեսների տեղեկությունների՝ նրանցից մեկը Արմեն Լամբարյանն է:
Այս պահին բժշկական կենտրոնի մոտ կանգնած մարդիկ սպասում են, որ «Շտապօգնության» մեքենայով կբերեն նաև այսօր Էրեբունի ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում սկսված կրակահերթի ժամանակ վիրավորված Արայիկ Խանդոյանին:
Հիշեցնենք, որ այսօր Էրեբունու ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում կրակահերթեր են հնչել: Իրավապահները պատասխան կրակ են բացել: Վիրավորվել է կրակողներից Արայիկ Խանդոյանը: Ավելի ուշ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը տեղեկացրել է, որ կրակահերթերից վիրավորվել է «Սասնա ծռեր» խմբի ևս երկու անդամ: