Հայտնաբերվել է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին. նախնական տեղեկություններով՝ ինքնասպան է եղել - RadioVan.fm

Онлайн

Հայտնաբերվել է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին. նախնական տեղեկություններով՝ ինքնասպան է եղել

2019-09-24 10:00 , Право, 1690

Հայտնաբերվել է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին. նախնական տեղեկություններով՝ ինքնասպան է եղել

Գիշերը՝ ժամը 23։30-ի սահմաններում, հայտնաբերվել է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին՝ գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքով:

Տեղեկությունը Հժ-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից՝ հավելելով, որ դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն:

Ոստիկանությունից հայտնեցին, որ, ըստ նախնական տեղեկությունների, կատարվածն ինքնասպանություն է:

Մեր տեղեկություններով՝ Հայկ Հարությունյանն ինքնասպան է եղել իրեն պարգեւատրված զենքով:

ՀՀ քննչական կոմիտեից էլ մեզ հայտնեցին, որ Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Հայկ Հարությունյանի մահվան դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով՝ 2019 թվականի սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23:59-ին, ահազանգ է ստացվել, որ Բջնիի առանձնատներից մեկում դի կա: Դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբ, որտեղ գլխի շրջանում հրազենային վիրավորումով հայտնաբերվել է Հայկ Հարությունյանի դին:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կատարվել է դեպքի վայրի զննություն, որտեղ հայտնաբերվել են արնանման հետքեր: Հայտնաբերվել են հրազեն և պարկուճ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Հիշեցնենք, որ նա մի քանի անգամ հարցաքննվել է Մարտի 1-ի գործով: Հայտնի էր, որ ծանր հիվանդություն ուներ:

Հայկ Հարությունյանը ՀՀ ոստիկանապետ է եղել 2003-2008 թվականներին: 2008 թվականին աշխատանքից ազատվելով՝ նշանակվել է ՀՀ պետական պահպանության ծառայության պետ, աշխատել՝ մինչեւ 2010 թվականը, այնուհետ մինչեւ 2014 թվականն աշխատել է՝ որպես Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ:

Лента

Рекомендуем посмотреть