Մինչև 200 000 դրամ պարտավորության դեպքում՝ բռնագանձումը կտարածվի պարտապանի աշխատավարձի վրա - RadioVan.fm

Онлайн

Մինչև 200 000 դրամ պարտավորության դեպքում՝ բռնագանձումը կտարածվի պարտապանի աշխատավարձի վրա

2019-09-23 18:00 , Право, 2213

Մինչև 200 000 դրամ պարտավորության դեպքում՝ բռնագանձումը կտարածվի պարտապանի աշխատավարձի վրա

Մինչև 200 000 դրամ պարտավորության դեպքում բռնագանձումը կտարածվի պարտապանի աշխատավարձի և այլ եկամուտների վրա: Այդ մասին քաղաքացիներին իրազեկում են Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից։

«Տեղեկացնում ենք, որ 04.08.2019թ. ուժի մեջ է մտել««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որի 56-րդ հոդվածով սահմանվել է աշխատավարձի և այլ եկամուտների վրա բռնագանձում տարածելու նոր հիմք:

Մինչև 200 000 դրամ բռնագանձման ենթակա պահանջով կատարողական վարույթով պարտապանի դրամական միջոցների բացակայության կամ անբավարարության դեպքում հարկադիր կատարողը բռնագանձում է տարածում պարտապանի աշխատավարձի և այլ եկամուտների վրա՝ անկախ շարժական և անշարժ գույքի առկայությունից: Պարտապանի աշխատավարձի և այլ եկամուտների անբավարարության դեպքում հարկադիր կատարողը բռնագանձումը տարածում է պարտապանի այլ գույքի վրա»,-ասված է տարածած հաղորդագրությունում։

Лента

Рекомендуем посмотреть