Հակառակորդը դիվերսիոն փորձի արդյունքում զոհ է ունեցել - RadioVan.fm

Онлайн

Հակառակորդը դիվերսիոն փորձի արդյունքում զոհ է ունեցել

2019-09-23 12:51 , Общество, 1255

Հակառակորդը դիվերսիոն փորձի արդյունքում  զոհ է ունեցել

Արցախի պաշտպանության նախարարությունն այսօր հաղորդագրություն է տարածել, որում հայտնում է, որ արցախա-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը նախօրեին՝ սեպտեմբերի 22-ին, ժամը 16:15-ի սահմաններում, ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ:

«ՊԲ դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների արդյունքում՝ հակառակորդը, չեզոք գոտում թողնելով մեկ դիակ, հետ է շպրտվել իր ելման դիրքերը: ՊԲ-ն որևէ կորուստ չի կրել: Դեպքի մանրամասները ճշտվում են»,-նշված է հաղորդագրությունում։

Արցախի ռազմական գերատսչությունից շեշտում են՝ դիվերսիոն ներթափանցման փորձի որոշ դրվագներ արձանագրվել են ՊԲ տեսանկարահանող սարքերի կողմից:

Лента

Рекомендуем посмотреть