Ստամբուլ քաղաքի Florence Nightingale հիվանդանոցում մահացել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նաթիգ Ալիևը:
Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել էին, որ հունիսի 4-ի առավոտյան սրտանոթային համակարգի հետ կապված խնդիրների պատճառով Նաթիգ Ալիևը տեղափոխվել էր Ադրբեջանի Նավթագործների կենտրոնական հիվանդանոց։ Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել էին կայուն ծանր, կատարվել էր սրտանոթի ստենտավորում։ Շաբաթվա սկզբին Ալիևը տեղափոխվել էր Թուրքիա՝ հետագա բուժումը այնտեղ շարունակելու նպատակով։ Ստամբուլի Florence Nightingale հիվանդանոցում, ահա, այսօր նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է:
Նշենք, որ Նաթիգ Ալիևը Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունը ղեկավարում էր սկսած 2013 թվականից: