Մեր երկրի բարեկեցությունը կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը մեզնից յուրաքանչյուրն է. Գյումրիում կայացավ «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխությանը - RadioVan.fm

Онлайн

Մեր երկրի բարեկեցությունը կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը մեզնից յուրաքանչյուրն է. Գյումրիում կայացավ «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխությանը

2019-09-21 21:21 , Общество, 1810

Մեր երկրի բարեկեցությունը կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը մեզնից յուրաքանչյուրն է. Գյումրիում կայացավ «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխությանը

Գյումրու Սև բերդում այսօր «Մեր ժամանակի հերոսը» հաղորդման 13 մասնակիցներին մրցանակներ են շնորհվել։

Մրցանակները շնորհվել են ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հանրային կապերի կենտրոնի կողմից պատրաստվող «Մեր ժամանակի հերոսը» հաղորդման 13 մասնակիցներին` թեյի արտադրությամբ զբաղվող Ռիտա Մարտիրոսյանին, պանրագործ Արման Միքայելյանին, բիովառելիքի արտադրությամբ զբաղվող Ստեփան Ավագյանին, ոլտերման Ազատ Թովմասյանին, փայտագործ Սամվել Գասպարյանին, կիսաթանկարժեք քարերի արտադրությամբ զբաղվող Արտակ Բոջիկյանին, թեյի արտադրությամբ զբաղվող Աստղիկ Գալստյանին, կավագործ Ռուբեն Գևորգյանին, ջերմոցային տնտեսությամբ զբաղվող Արտակ Ղարանլղցյանին, կոսմետիկ միջոցների արտադրությամբ զբաղվող Արփինե Բարսեղյանին, գործիքներ պատրաստող Լյուդվիգ Միքայելյանին, ռեստորանային բիզնեսով զբաղվող Վարդա Ավետիսյանին և «Վարդենիս կար» ընկերության տնօրեն Լենա Երանոսյանին: Նրանք մարդիկ են, ովքեր փոխում են իրենց կամ շրջապատի կյանքը, սեփական ուժերով բիզնես են ստեղծում և ապագան կապում Հայաստանի հետ:

Մասնակիցներից մեկին` թեյի արտադրությամբ զբաղվող Ռիտա Մարտիրոսյանին, մրցանակ-արձանիկը հանձնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Իր ելույթի խոսքում Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Այսօրվա մրցանակաբաշխությունը և իրադարձությունը Հայաստանի և հայ ժողովրդի մասին են: Մենք այսօր հարգանքի և մեծարանքի տուրք ենք մատուցում մեր ժողովրդի տաղանդին, նրա ստեղծարար հզորությանը, սեփական ուժերին հավատալու նրա կարողությանը: Նոր Հայաստանի ամենակարևոր առանձնահատկությունը սա է, որ մենք խնդիր ունենք անընդհատ կերտել նոր հերոսներ: Ընդհանրապես Հայաստանում միշտ եղել է այդ հարցը, թե ով է հերոսը Հայաստանի Հանրապետությունում, ով է այն կերպարը, որին պետք է ձգտեն նմանվել երիտասարդները: Այս հարցը սովորաբար մի պատասխան չի ունենում:

Աներկբա է, որ առաջին և ամենամեծ հերոսները մեր այն զինվորներն են, ովքեր կանգնած են սահմանին և սպաները, մեր զինված ուժերը, մեր գեներալները: Երեկ Հանրապետության նախագահը կոչումներ և մեդալներ շնորհեց մեր բազմաթիվ զինվորականների: Աներկբա է, որ մեր ժամանկների և բոլոր ժամանակների հերոսներ են մեր ժողովրդի արվեստը և մշակույթը ստեղծած մարդիկ: Աներկբա է, որ բոլոր ժամանակների մեր հերոսներն են մեր գիտնականները, մեր բազմաթիվ պետական և քաղաքական գործիչները, բայց Նոր Հայաստանի կերպարն ամբողջացնելու համար հարկավոր է նաև հերսական այդ համայնապատկերի ևս մի կարևոր շտրիխ ավելացնել: Դա աշխատող և արարող մարդու կերպարն է: Դրանք այն մարդիկ են, ովքեր ունեն համարձակություն` տնօրինել իրենց ճակատագիրը: Դրանք այն մարդիկ են, ովքեր ունեն համարձակություն` իրենց ձեռքը վերցնել իրենց և իրենց հայրենիքի ճակատագրի ղեկը: Դրանք այն մարդիկ են, ովքեր չեն սպասում, որ որևէ մեկից որևէ բան ստանան, նրանք այն մարդիկ են, ովքեր պատրաստ են տալ, կիսվել իրենց տաղանդով, իրենց գիտելիքով, իրենց հմտություններով` կառուցելով իրենց ընտանիքի և ուրիշների բարեկեցությունը, հայրենիքի բարեկեցությունը:

Մենք քաղաքական հեղափոխությունն սկսել, իրականացրել և նախապատրաստել ենք մի կարգախոսով` Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին ասել ենք` Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու ես»։

Лента

Рекомендуем посмотреть