Մեդիա տուրով հուլիսին Հայաստան այցից հետո լրագրող Նիկոլաս Գրասսոն տեսանյութ է պատրաստել Հայաստանում անցկացվելիք WCIT 2019-ի և երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասին:
Տեսանյութը հրապարակվել է ամենավարկանիշային հարթակներում և լրատվամիջոցներում մի քանի լեզուներով՝ անգլերեն, ֆրանսերեն, պորտուգալերեն, գերմաներեն և իսպաներեն ։
Տեսանյութը հրապարակվել է հենց ՀՀ անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին:
Լրագրողը տեսանյութը վերնագրել է «Ինչպես Հայաստանը Խորհրդային Միությունից անցում կատարեց Սիլիկոնյան հովիտ»:
Տեսանյութում ներկայացվել է նաև «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը: Տեսանյութի վերջում լրագրողը շնորհավորել է Հայաստանի Անկախության տոնի կապակցությամբ:
Մեդիա տուրը կազմակերպվել էր WCIT 2019-ի և «Հայաստանի եվրոպացի ընկերներ» ՀԿ-ի համագործակցությամբ: