«Նույնիսկ կարող է ավելի շատ այցելուներ լինեն, քան նախապես սպասում էինք»․ Գյումրին այսօր լեփ-լեցուն է - RadioVan.fm

Онлайн

«Նույնիսկ կարող է ավելի շատ այցելուներ լինեն, քան նախապես սպասում էինք»․ Գյումրին այսօր լեփ-լեցուն է

2019-09-21 15:59 , Общество, 1417

«Նույնիսկ կարող է ավելի շատ այցելուներ լինեն, քան նախապես սպասում էինք»․ Գյումրին այսօր լեփ-լեցուն է

Գյումրին անկախության տոնի առթիվ նախապես սպասել է մոտ 15 հազար հյուրերերի, սակայն քաղաքապետը չի բացառում, որ լինեն ավելի շատ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը նշեց՝ հյուրանոցներում ու հյուրատներում անգամ տեղ չկա:

«Ճիշտն ասած տվյալ ստացա, որ Երևանից դեպի Գյումրի ճանապարհին խցանումներ կան: Նույնիսկ կարող է ավելի շատ այցելուներ լինեն, քան նախապես սպասում էինք: Միայն 1500 մարդ գալու է գնացքով»,-ասաց Բալասանյանը:

Նա նշեց՝ մոտ 2000 մարդ՝ միայն պատվիրակություններ Գյումրի են գալու մարզերից: Նախատեսում են Երևանից ընդունել մոտ 5000 մարդու:

«Հյուրանոցներում, հյուրատներում ազատ տեղ չկա, երեկ ցանկացա մեկ տեղ գտնել, չկարողացա», - նշեց Բալասանյանը:

Նշենք, որ սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակի միջոցառումների հիմնական մասը՝ «Գուկաս Գյումրի» կարգախոսով կանցկացվեն Գյումրիում։

Քաղաքի տարբեր հարթակներում տեղի կունենան համերգներ. երաժշտարվեստի լեզվով բազմահազար ունկնդիրներին տոնական մթնոլորտում կփոխանցվի անկախության, պետականության, միասնության կարևորագույն ուղերձները:

Հայաստանի երրորդ Հանրապետությունը սեպտեմբերի 21-ին նշում է անկախության 28-րդ տարեդարձը: 28 տարի առաջ հայ ժողովուրդը հանրաքվեի միջոցով իր վճռական «այո»-ն ասաց Հայաստանի անկախությանը:

Հայաստանի չափահաս բնակչության 95,5%-ը «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին դրական պատասխան տվեց: Արդեն երկու օր անց` սեպտեմբերի 23-ին, երկրի Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն:

Лента

Рекомендуем посмотреть