ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը «Սասնա Ծռեր» զինված խմբի անդամներից վճռականորեն պահանջում է.
1/ անհապաղ վերացնել վիրավորներին որակյալ բուժօգնություն տրամադրելու բոլոր խոչընդոտները,
2/ անմիջապես ազատ արձակել բոլոր պատանդներին,
3/ վայր դնել զենքը և հանձվել իշխանություններին:
Հնարավորություն դեռ կա, բայց ժամանակը սպառվում է,-ընդգծում է ԱԱԾ-ն տարածած հաղորդագրությունում` միեւնույն ժամանակ նախազգուշացնելով, որ սույն թվականի հուլիսի 27-ի ժամը 00:00-ից սկսած որոշակի պայմաններից ելնելով կարող է հրազեն կիրառել: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրված տեղեկատվությամբ` պարզաբանում է, թե, հատկապես, որ դեպքերում այն կարող է կիրառվել: Ներկայացնում ենք ստորեւ.