«ՎԵՏՕ» նախաձեռնության հեղինակությամբ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության գրասենյակի առջև այսօր բացվել է հրեական ծագումով ամերիկացի բիզնես-մագնատ, բարերար Ջորջ Սորոսի գիպսե արձանը։
«Ինչպես գիտեք, Լենին պապին մեռել է, բայց Սորոս պապին ողջ է ու մեր երկրում շատ ակտիվ իրականացնում է պետականաքանդ գործունեություն, բավականին մեծ, բազմավեկտոր գործակալական ցանց էստեղծել մեր երկրում։ Բլոկն ունի իր ուժային բլոկը, որոնց անվանում եմ Սորոսի ծռեր»,-լրագրողների հետ զրույցում ասել է նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է արձանի տեղադրման մտադրություն առաջացել։
Արձանի տեղադրումը Մալյանը կարևորել է այն առումով, որ այսուհետ մարդիկ դեմքով կճանաչեն Սորոսին։