Չնայած նախատոնական օրերին աշխատանքային օրը մեկ ժամ շուտ ավարտելու իրավունքին, Կադաստրի կոմիտեի 41 գրասենյակներից 21-ն այսօր կաշխատի ինչպես աշխատանքային սովորական օրերին՝ մինչև ժամը 18։00-ն։
Այդ մասին հայտնում են Կադաստրի կոմիտեից՝ մանրամասնելով՝այսօր մինչև երեկոյան 6-ը կաշխատեն Երևանի բոլոր գրասենյակները՝ «Արաբկիր», «Կենտրոն» և «Շենգավիթ», իսկ մարզերում՝ «Աշտարակ», «Վաղարշապատ», «Արմավիր», «Արտաշատ», «Մասիս», «Մարտունի», «Գավառ», «Սևան», «Վանաձոր», «Աբովյան», «Հրազդան», «Եղվարդ», «Գյումրի», «Արթիկ», «Կապան», «Գորիս», «Եղեգնաձոր» և «Իջևան» գրասենյակները։
Նշվում է, որ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանի հրամանով, հավելյալ մեկ ժամ աշխատանքի համար աշխատակիցները կփոխատուցվեն։
Ի հավելումն՝ տեղեկացվում է, որ վաղը՝ Անկախության տոնին, չի աշխատի Երևանի «Արաբկիր» գրասենյակը, որը վերջին ավելի քան կես տարում աշխատում է նաև շաբաթ օրերին։