Արմեն Մուրադյանին ոստիկանները թույլ չեն տվել մտնել ՊՊԾ գնդի տարածք. ԱՆ - RadioVan.fm

Онлайн

Արմեն Մուրադյանին ոստիկանները թույլ չեն տվել մտնել ՊՊԾ գնդի տարածք. ԱՆ

2016-07-27 13:25 , Общество, 818

Արմեն Մուրադյանին ոստիկանները թույլ չեն տվել մտնել ՊՊԾ գնդի տարածք. ԱՆ

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը քիչ առաջ գնացել է Ոստիկանության պարեկապահակային գնդի տարածք, սակայն ոստիկանները նրան թույլ չեն տվել ներս մտնել:

Այս մասին Tert.am-ին հայտնեցին Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից: Ըստ որում, ինչպես տեղեկացվեց, նախարարը գնդի տարածք է գնացել առանց փողկապի:

ԱՆ-ից չեն կարող հայտնել, թե ինչ նպատակով է նա գնացել` վիրահատություն անելո՞ւ (հիշեցնենք, որ նման պահանջ եղել էր), թե՞ որպես բժիշկ ներկա լինելու։

Հիշեցնենք, որ այս գիշեր հաղորդվել էր, որ զինյալ խմբի կողմից գրավված ՊՊԾ գնդի տարածքում, բացի հիվանդանոց տեղափոխվածներից, կա ևս երկու վիրավոր: Իրավապահները նրանց բուժօգնություն տրամադրելու կոչ էին արել և մերժում ստացել: Վիրավորներին բուժհաստատություն տեղափոխելու կոչ էին արել նաև հարազատները։ Իսկ երբ բժիշկները ժամանել են, նրանց պատանդ են վերցրել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ «բժշկական հանրությունը դատապարտում է զինյալ խմբի կողմից բժիշկների պատանդ վերցնելու անբարո քայլը»։

Лента

Рекомендуем посмотреть