Երաժշտությունը միավորել է օրվա հացի խնդիր ունեցող 58-ամյա Կարենին, 66-ամյա Սամվելին և 54-ամյա Տիգրանին։ Ընկերացել ու սեփական «համույթն» են ձևավորել հենց փողոցում։
Ակորդեոն, դհոլ, կլառնետ․ շրջիկ երաժիշտների տրիոն ելույթներ է ունենում Երևանի տարբեր փողոցներում, տարատեսակ պարեղանակներով անցորդների ուշադրությունն է հրավիրում, արժանանում նրանց նյութական աջակցությանը, և, ինչու չէ, նաև մայրաքաղաքի երեկոներին` ուրախ մթնոլորտ հաղորդում։
Կատակում են` «18 տարեկան ենք»։
Քաղաքականությամբ հետարքրքրվելու ժամանակ չեն ունենում, բայց նոր իշխանություններից դրական սպասելիքներ ունեն:
Նրանց հետ զրույցի մանրամասները՝ տեսանյութում։
Եվ վերջում, որպես իրենց նկատմամբ ուշադրություն ցուցաբերած լրագրողի, նվիրում են Արամայիս Սահակյանի խոսքերի հիման վրա գրված Սուսաննա Կարապետյանի «Եկ այս գիշեր» երգը։
Հեղինակ՝ Լիաննա Մարգարյանը