Պանդան՝ 2022-ի Օլիպիական խաղերի թալիսման - RadioVan.fm

Онлайн

Պանդան՝ 2022-ի Օլիպիական խաղերի թալիսման

2019-09-19 16:10 , Спорт, 546

Պանդան՝ 2022-ի Օլիպիական խաղերի թալիսման

Ուրախ պանդան, որի անունը Բինգ Դվեն Դվեն է, ընտրվել է 2022թ. ձմեռային Օլիմպիական խաղերի թալիսման: «Բինգ» նշանակում է սառույց և խորհրդանշում է մաքրություն և ուժ, իսկ «Դվեն Դվեն» նշանակում է երեխաներ:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից (ՀԱՕԿ) հայտնում են, որ խորհրդանիշը մարմնավորում է մարզիկների ուժն ու կամային որակները: Բինգ Դվեն Դվենի մարմինը պատված է սառույցով, իսկ սիրտը նրա ձախ ձեռքի ափում խորհրդանշում է ընդունող երկրի հյուրասիրությունը:

Նորաստեղծ թալիսմանը նման է անսահման հնարավորություններով օժտված տիեզերագնացի:

«Ամենուրեք կարելի է զգալ Պեկին-2022 ձմեռային Օլիմպիական խաղերի նկատմամբ արդեն իսկ եղած ոգևորությունն ու սպասումը»,-Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախի՝ թալիսմանի ցուցադրման արարողությանը Պեկինում հնչեզրած խոսքերն են փոխանցում ՀԱՕԿ-ից։

«Այս թալիսմանն էլ ավելի մեծ հետաքրքրություն կառաջացնի Խաղերի նկատմամբ, հատկապես՝ երիտասարդների մոտ: Թալիսմանը մարմնավորում է Չինաստանի և չիանցի ժողովրդի լավագույն տարրերն ու բնութագրերը»,-նշել է Թոմաս Բախը:

Աղբյուրը հայտնում է, որ միաժամանակ ներկայացվել է Պարալիմպիկ խաղերի թալիսմանը։ Այն Լապտեր երեխայի տեսք ունի և խորհրդանշում է ջերմություն, ընկերություն, քաջություն և համառություն:

Лента

Рекомендуем посмотреть