«Նման բան բացարձակապես չկա։ Տղաները պահանջում են, որ ինչպես առաջին օրերին էր այդ դրությունը՝ բժշկական ծառայության առումով, լինի բժշկական բրիգադի հերթափոխ: Եւ ոչ մի ուժի, պարտադրանքի գործադրմամբ այդ բժիշկը այնտեղ պահելու խնդիր չկա: Իրենք պահանջում են, որ փոխարինող բրիգադը գա և այնտեղ գտնվող բրիգադը դուրս գա, իրար հերթափոխեն՝ ինչպես նախկինում էր կարգը», — այս մասին քիչ առաջ հրավիրված մամլո ասուլիսում հայտարարել է «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Ալեք Ենիգոմշյանը՝ անդրադառնալով վաղ առավոտյան ոստիկանության հայտարարությանն այն մասին, որ ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինված խումբը պատանդ է վերցրել բժիշկների ու, որ իրավապահները միջոցներ են ձեռնարկում պատանդված բժիշկներին բանակցությունների միջոցով ազատելու համար: