Եթովպիայում Հայաստանի դեսպանություն կբացվի - RadioVan.fm

Онлайн

Եթովպիայում Հայաստանի դեսպանություն կբացվի

2019-09-19 15:17 , Политика, 1097

Եթովպիայում Հայաստանի դեսպանություն կբացվի

ՀՀ կառավարությունն այսօր Եթովպիայում ՀՀ դեսպանություն ստեղծելու մասին որոշում է կայացրել։

Որոշման նախագծում նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունը դիվանագիտական ներկայացվածություն չունի անդրսահարյան Աֆրիկայում, իսկ անդրսահարյան Աֆրիկայի պետությունների ներկայացվածությունը Հայաստանում սահմանափակվում է միայն որոշ պետությունների կողմից ՀՀ-ում ոչ ռեզիդենտ դեսպանների հավատարմագրմամբ։

«Եթովպիայում ներկայումս արագ տեմպերով աճող պետություն է, որը գրանցում է վարկանիշային աճ միջազգային հարաբերություններում։ Ադիս Աբեբան աֆրիկյան մայրցամաքի քաղաքական հիմնական կենտրոններից մեկն է, այստեղ է տեղակայված Աֆրիկյան Միության կենտրոնակայանը, իսկ Աֆրիկյան Միությանն անդամակցում են աֆրիկյան մայրցամաքի բոլոր պետություններն առանց բացառության:

Ադիս Աբեբայում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության ստեղծումը զգալիորեն կկարգավորի և կակտիվացնի ՀՀ շփումներն անդրսահարյան աֆրիկյան պետությունների հետ թե՛ հնարավոր տնտեսական հեռանկարների, թե՛ տարբեր միջազգային հարթակներում մայրցամաքի 50-ից ավելի պետությունների և դրանց աջակցությունը ստանալու տեսանկյունից»,-ասված է փաստաթղթում։

Лента

Рекомендуем посмотреть