Դեռ շատ եմ հաղթելու. Արթուր Ալեքսանյանն անդրադարձել է աշխարհի առաջնության եզրափակիչին իր չմասնակցելուն - RadioVan.fm

Онлайн

Դեռ շատ եմ հաղթելու. Արթուր Ալեքսանյանն անդրադարձել է աշխարհի առաջնության եզրափակիչին իր չմասնակցելուն

2019-09-18 22:40 , Спорт, 1570

Դեռ շատ եմ հաղթելու. Արթուր Ալեքսանյանն անդրադարձել է աշխարհի առաջնության եզրափակիչին իր չմասնակցելուն

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ընտրանու անդամ, Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն անդրադարձել է աշխարհի առաջնության եզրափակիչին իր չմասնակցելուն:

«Անչափ շնորհակալ եմ բոլորիդ՝ ինձ երկրպագելու և դժվար պահին սատարելու համար: Շատ եմ ցավում, որ լուրջ վնասվածքը խանգարեց հաղթանակի բերկրանք պարգևել ձեզ: Հավատացնում եմ, որ դեռ շատ եմ հաղթելու, դուք էլ շատ եք ուրախանալու»,- «Ինստագրամի» իր էջում գրել է մարզիկը:


Посмотреть эту публикацию в Instagram
Հարգելի հայրենակիցներ, Անչափ շնորհակալ եմ բոլորիդ՝ ինձ երկրպագելու և դժվար պահին սատարելու համար: Շատ եմ ցավում, որ լուրջ վնասվածքը խանգարեց՝ հաղթանակի բերկրանք պարգևել ձեզ: Հավատացնում եմ, որ դեռ շատ եմ հաղթելու, դուք էլ շատ եք ուրախանալու: Աստված բոլորիս պահապան: #arturaleksanyan #unitedworldwrestling #tokyo2020
Публикация от Artur Aleksanyan (@arturaleksanyan_)

Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում ընթացող աշխարհի առաջնության 97 կգ քաշային կարգի եզրափակիչում Ալեքսանյանը պետք է մրցեր Ռուսաստանից աշխարհի գործող չեմպիոն Մուսա Եվլոևի հետ: Բայց նախօրեին ստացած վնասվածքի պատճառով ըմբիշը չի գոտեմարտի: Նա իր համար արդեն իսկ ապահովել է 2020 թվականի Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Արթուր Ալեքսանյանը Ռիո դե Ժանեյրոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոն է: Երեք անգամ (2014, 2015, 2017) նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը և 4 անգամ` (2012, 2013, 2014, 2018) Եվրոպայի ոսկե մեդալը:

Лента

Рекомендуем посмотреть