Միշտ հպարտացել եմ իմ հայկական արմատներով, սակայն հիմա առանձնակի հպարտություն եմ զգում․ ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիր-Կանչելյան - RadioVan.fm

Онлайн

Միշտ հպարտացել եմ իմ հայկական արմատներով, սակայն հիմա առանձնակի հպարտություն եմ զգում․ ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիր-Կանչելյան

2019-09-18 22:38 , Мир, 1450

Միշտ հպարտացել եմ իմ հայկական արմատներով, սակայն հիմա առանձնակի հպարտություն եմ զգում․ ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիր-Կանչելյան

Հայաստանի կառավարության հետ համագործակցության գործնական ծրագրերը քննարկելու նպատակով հոկտեմբերի 1-ին մեկշաբաթյա այցով Հայաստան է ժամանելու ԱՄՆ-ի Կոնգրեսի պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված կլինեն թե՛ դեմոկրատական եւ թե՛ հանրապետական կուսակցությունների կոնգրեսականներ: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»՝ վկայակոչելով կոնգրեսական Ջեքի Սփիր-Կանչելյանի խոսքը՝ Ամերիկայի հայկական համագումարի երեկոյի ընթացքում: «

Համոզված եմ, որ հպարտություն ենք զգալու Հայաստանի նոր իրականությանը ականատես լինելով։ Հայաստանում ժողովրդավարությունը դարձել է շոշափելի, երբ աշխարհում այն անկում է ապրում: Հայաստանը այս գորշ պատկերում լուսավոր կետ է, եւ մեր բոլորիս պարտականությունն է վառ պահել այդ լույսը»,-ասել է Սփիր-Կանչելյանը:

«Ես միշտ հպարտացել եմ իմ հայկական արմատներով, սակայն հիմա առանձնակի հպարտություն եմ զգում, միշտ հավատացել եմ սերտ հայ-ամերիկյան հարաբերություններին, սակայն երբեք դրանց ամրությանը չեմ հավատացել այնքան, որքան հիմա, միշտ հույս եմ ունեցել տեսնել Հայաստանը որպես ժողովրդավար երկիր, հիմա դա միայն երազանք չէ»:

Կոնգրեսականի կարծիքով, Հայաստանն այժմ ունի երեք հիմնական մարտահրավեր՝ Թավշյա հեղափոխության ընձեռած հնարավորություններով զարգացնել տնտեսությունը, ամրապնդել դիրքերը տարածաշրջանում եւ հնարավորություններ բացել սեփական քաղաքացիների համար։

«Իրականացնել ժողովրդավարական բարեփոխումներ, պայքարել կոռուպցիայի դեմ, մարտահրավերներ որոնք ավելի հաղթահարելի են հանրության մեծ աջակցություն վայելող կառավարության համար»:

Հայաստանի կառավարության հետ համագործակցության գործնական ծրագրերը քննարկելու նպատակով հոկտեմբերի 1-ին մեկշաբաթյա այցով Հայաստան է այցելելու ԱՄՆ-ի Կոնգրեսի պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված կլինեն թե՛ դեմոկրատական եւ թե՛ հանրապետական կուսակցությունների կոնգրեսականներ, նշեց Ջեքի Սփիրը.

«Համոզված եմ, որ հպարտ ենք զգալու Հայաստանի նոր իրականությանը ականատես լինելով։ Հայաստանում ժողովրդավարությունը դարձել է շոշափելի, երբ աշխարհում այն անկում է ապրում: Հայաստանը այս գորշ պատկերում լուսավոր կետ է, եւ մեր բոլորիս պարտականությունն է վառ պահել այդ լույսը»:

Ջեքի Սփիր-Կանչելյանին Ամերիկայի հայկական համագումարի պարգևատրման արարողության կապակցությամբ հատուկ շնորհավորական նամակ էր ուղղել նաեւ Հայաստանի Վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նամակ, որը կոնգրեսականի խոսքով իր համար հատուկ նշանակություն ունի.

«Ես մեծ հարգանք եմ տածում Նիկոլ Փաշինյանի հանդեպ: Բարդ է խոսքերով նկարագրել, նրա առաջնորդած խաղաղ իշխանափոխության կարեւորությւոնը, նրա՝ երկիրը առաջ տանելու ջանքերը, կոռուպցիայի դեմ պայքրը: Ես կփորձեմ աջակցել այդ կարեւոր գործին որքան կարող եմ, համոզված եմ, որ հենց դա կցանկանար մայրս»:

Կոնգրեսական Սփիրի նախաձեռնությամբ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի զգալի մեծամասնության ընդունված նախաձեռնությամբ Հայաստանին 2019-ին տրվելու է հավելյալ 40 միլիոն դոլարի ամերիկյան օգնություն:

Лента

Рекомендуем посмотреть