ՀՀ ոստիկանությունը հաղորդում է, որ պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրաված «Սասնա Ծռեր» զինված խումբը պատանդ է վերցրել բժիշկների:
«Այս գիշեր հաղորդվել էր, որ, ըստ զինված խմբի, ՊՊԾ գնդի տարածքում կա ևս երկու վիրավոր: Իրավապահները նրանց բուժօգնություն տրամադրելու կոչ էին արել և մերժում ստացել: Վիրավորներին բուժհաստատություն տեղափոխելու կոչ էին արել նաև հարազատները։ Իրավապահներն ապահովել էին բոլոր անհրաժեշտ պայմանները։ Իսկ երբ բժիշկները ժամանել են, նրանց պատանդ են վերցրել:
Իրավապահները միջոցներ են ձեռնարկում պատանդված բժիշկներին բանակցությունների միջոցով ազատելու համար»,-ասված է ՀՀ ոստիկանության քիչ առաջ տարածած հաղորդագրությունում: