«Ինչո՞ւ են գնում 52 աղբատար, երբ 30-ը ավելի քան բավարար է քաղաքի մաքրման համար»․ «Սանիթեք»-ը՝ քաղաքապետարանի «ցուցադրական գործողությունների և ստերի» մասին - RadioVan.fm

Онлайн

«Ինչո՞ւ են գնում 52 աղբատար, երբ 30-ը ավելի քան բավարար է քաղաքի մաքրման համար»․ «Սանիթեք»-ը՝ քաղաքապետարանի «ցուցադրական գործողությունների և ստերի» մասին

2019-09-18 16:33 , Общество, 1919

«Ինչո՞ւ են գնում 52 աղբատար, երբ 30-ը ավելի քան բավարար է քաղաքի մաքրման համար»․ «Սանիթեք»-ը՝ քաղաքապետարանի «ցուցադրական գործողությունների և ստերի» մասին

«Սանիթեք» ընեկերության անձնակազմը խիստ մտահոգ է, թե ինչպես են ընկերության աշխատակիցները, «ովքեր տարիներ շարունակ գիշեր-ցերեկ աշխատել և ապահովել քաղաքի բարեկեցիկ առօրյան, ժամացույցի ճշգրտությամբ ստացել իրենց աշխատավարձները», այսօր ընկերության հետ միասին հայտնվել նման անելանելի վիճակում: Այդ մասին հայտարարություն է տարածել «Սանիթեք»-ի տնօրինությունը։

Ընկերությունը տարածած հաղորդագրությունում միաժամանակ նշում է․

«Շատ մտահոգիչ է նաև այն, թե ինչպես է քաղաքապետարանը շարունակաբար վատաբանում և զրպարտում է ընկերության ղեկավարությանն ու ընկերության այս տարիների արած աշխատանքը:

Եվս մեկ անգամ վերահաստատում ենք, որ oգոստոս ամսվա համար Երևանի քաղաքապետարանից «Սանիթեք» ընեկերությանը պետք է փոխանցվեր մոտ 430 միլիոն ՀՀ դրամ`12 վարչական շրջանների սպասարկման համար: Օգոստոս ամսվա առաջին կեսի համար Երևանի քաղաքապետարանի կողմիցմեր ընկերությանը փոխանցվել է 141 միլիոն 831 հազար 728 ՀՀ դրա և այդ ժամանակահատվածի համար քաղաքապետարանի կողմից պահվել է 69 միլիոն 546 հազար 191 ՀՀ դրամ` վճարվել է 12 վարչական շրջաններից միայն 5-ի համար: (Նամակին կից ներկայացնում ենք բոլոր փոխանցումները հավաստող փաստաթղթերը) Օգոստոս ամսվա առաջին կեսին փոխանցված գումարը ընկերությունը ծախսել է իր ամենօրյա աշխատանքների կազմակերպման համար` վառելիքի, սանմաքրման պարագաներ ձեռք բերելու, ֆինանսական այլ պարտավորությունների կատարելու և այլ ընթացիկ ծախսերը հոգալու նպատակով:

Օգոստոս ամսվա երկրորդ կեսի համար` 16-ից 31-ը ժամանակաշրջանի համար, առ այսօր քաղաքապետարանի կողմից ոչ մի փոխանցում չի կատարվել, ավելին` վարչական շրջանների կողմից չեն ընդունվել «Սանիթեք»-ի կողմից ներկայացված հաշիվ-ապրանքագրերն ու կատարողական ակտերը: Նշենք նաև, որ «Սանիթեք» ընկերության օգոստոս ամսվա աշխատավարձային ֆոնդը շուրջ 132 միլիոն ՀՀ դրամ է, որի վճարման հնարավորությունն ընկերությունը չունի, քանի որ չի ստացել քաղաքապետարանի կողմից օգոստոս ամսվա երկրորդ վճարումը: Ողջ օգոստոս ամսվա համար, փաստացի, փոխանցվել է ամբողջ գումարի 32.5%-ը:

Այս ամենի հետ մեկտեղ մենք ամեն օր արձանագրում ենք քաղաքապետարանի շարունակական ցուցադրական գործողությունները և ստերը, որոնք ղեկավարվում են տաղանդավոր դերասանների կողմից. ճշմարտությունն այս ողջ ընթացքում երբեք չի հարգվել և գնահատվել քաղաքապետարանի կողմից: Անձնական շահերի և սեփական օրակարգի համար «Սանիթեքին» ստելն ու վատաբանելը մի բան է,իսկ սեփական ժողովրդին ստելը` մեկ այլ: Կոչ ենք անում հասարակությանը պարզելու, թե ինչու են շարունակաբար առգրավվում «Սանիթեք» ընկերության գումարները ևորպես օրինակ հարցնել, թե ինչո՞ւ են գնում 52 աղբատար մեքենաներ, երբ 30 աղաբատարներն ավելի քան բավարար են քաղաքի մաքրման համար, ոտեղից են գնվում աղբադույլերն ու ինչ որակի են դրանք: Սա է արդյո՞ք հանրային միջոցների արդյունավետ կառավարումն ու օգտագործումը: «Սանիթեք» ընկերությունը միշտ գործել և շարունակում է գրոծել օրենքի տառին համապատասխան»:

Նշենք՝ «Սանիթեք» ընկերության աշխատակիցներն այսօր քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով օգոստոս ամսվա աշխատավարձերը: Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը նրանց վստահեցրել է, որ քաղաքապետարանը քայլեր է ձեռնարկում խնդրի լուծման ուղղությամբ։

Лента

Рекомендуем посмотреть