Փաշինյանն ազատել է իր աշխատակազմի գաղտնիության ռեժիմի պահպանման բաժնի պետ Մարինա Ծատուրյանին - RadioVan.fm

Онлайн

Փաշինյանն ազատել է իր աշխատակազմի գաղտնիության ռեժիմի պահպանման բաժնի պետ Մարինա Ծատուրյանին

2019-09-18 16:29 , Политика, 1270

Փաշինյանն ազատել է իր աշխատակազմի գաղտնիության ռեժիմի պահպանման բաժնի պետ Մարինա Ծատուրյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ այսօր աշխատանքից ազատվել է վարչապետի աշխատակազմի առաջին բաժնի պետ Մարինա Ծատուրյանը։

Նշենք՝ վարչապետի աշխատակազմի առաջին բաժինը կատարում է հետևյալ գործառույթները․

1) ապահովում է աշխատակազմում գաղտնի գործավարության և գաղտնիության ռեժիմի պահպանման հետ կապված աշխատանքները,

2) իրականացնում է գաղտնի և հույժ գաղտնի փաստաթղթերի ընդունման, գրանցման, ղեկավարին զեկուցման, կատարման, քննարկման արդյունքում որոշումների ընդունման, գաղտնի փաստաթղթերի պահպանման, հաշվառման, առաքման, արխիվացման աշխատանքները.

3) իրականացնում է կառավարության նիստերին քննարկվող գաղտնի և հույժ գաղտնի նախագծերի նախապես առաքումը և համապատասխան նյութերի տրամադրումը կառավարության անդամներին.

4) կատարում է հատուկ նշանակության աշխատատեղի, ինչպես նաև ծածկագրային փաստաթղթային կապի միջպետական համակարգի բաժանորդային կետի գործառույթների անխափան իրականացման աշխատանքները.

5) իրականացնում է պահպանման ժամկետները լրացած գաղտնի և հույժ գաղտնի փաստա-թղթերի գաղտնազերծման և պետական արխիվ հանձնման կամ ոչնչացման աշխատանքները.

6) կատարում է վարչապետի և աշխատակազմի ղեկավարի հատուկ հանձնարարականները.

7) կատարում է վարչապետի և կառավարության պետական և ծառայողական գաղտնիք պարունակող որոշումների ձևակերպման աշխատանքները և իրականացնում է առաքումը համապատասխան մարմիններ.

8) իրականացնում է վարչապետի աշխատակազմի ղեկավարի կողմից հաստատված հատուկ կարևորության, հույժ գաղտնի և գաղտնի տեղեկություններին առնչվելու թույլտվության ձևակերպման ենթակա պաշտոնների անվանակարգության մեջ ընդգրկված պաշտոններ զբաղեցնող անձանց համապատասխան ձևի թույլտվության ձևակերպումը, հաշվառումը և թույլտվություն ստացած անձանց հրահանգավորումը.

9) վարչապետի աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում առաջին բաժնի կողմից կատարված աշխատանքների մասին տարեկան հաշվետվությունը.

10) մշակում է իր գործունեության ոլորտի վերաբերյալ իրավական ակտերի նախագծեր:

Лента

Рекомендуем посмотреть