ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին աշխատանքից ազատելու առաջարկ է ներկայացրել։
Նախագահի աշխատակազմն այն ստացել է, սակայն ազատման հրամանագիրը դեռ չի ստորագրվել։
Հիշեցնենք՝ Վալերիյ Օսիպյանը ՀՀ ոստիկանապետի պաշտոնում նշանակվել է ՀՀ նախագահի՝ 2018-ի մայիսի 10-ի հրամանագրով։ Նշենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համապատասխան առաջարկով էր հանդես եկել «փշալարերի կուլտուրան Հայաստանից վերացնելու» նպատակով։
«Մտածեցի, որ հեղափոխությունից առաջ, մենք, դուք ու Վալերի Օսիպյանը գտնվում էինք փշալարերի տարբեր կողմերում: Այս որոշումից հետո բոլորս պետք է նույն կողմում հայտնվենք»,-մասնավորապես ասել էր վարչապետը: