Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Ռոմա»-«Սասուոլո» խաղի լավագույն ֆուտբոլիստ - RadioVan.fm

Онлайн

Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Ռոմա»-«Սասուոլո» խաղի լավագույն ֆուտբոլիստ  

2019-09-17 21:53 , Спорт, 2032

Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Ռոմա»-«Սասուոլո» խաղի լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Հռոմի «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Ռոմա»-«Սասուոլո» խաղի լավագույն ֆուտբոլիստ:

Իտալիայի առաջնության 3-րդ տուրում «Ռոմա»-ն հյուրընկալեց «Սասուոլո»-ին և գերազանցեց 4:2 հաշվով: Մայրաքաղաքային ակումբի «Թվիթեր»-ի էջի անցկացրած քվեարկության արդյունքում Մխիթարյանը դարձել է խաղի լավագույն ֆուտբոլիստ:

Հայ կիսապաշտպանն իր նորամուտի խաղում դարձել էր նաև գոլի հեղինակ:

Մխիթարյանը «Ռոմա»-ին է միացել մեկ տարի վարձակալությամբ, ինչից հետո «Ռոմա»-ն ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերն «Արսենալ»-ից գնելու իրավունք կստանա: Հայ կիսապաշտպանը «Ռոմա»-ում կստանա տարեկան 3.5 միլիոն եվրո աշխատավարձ:

Лента

Рекомендуем посмотреть