Նա նորովի բացեց հայ հոգևոր, ազգային երգարվեստի գանձարանը․ Թբիլիսիում տեղի կունենա Կոմիտասի 150-ամյակին նվիրված տոնական միջոցառում - RadioVan.fm

Онлайн

Նա նորովի բացեց հայ հոգևոր, ազգային երգարվեստի գանձարանը․ Թբիլիսիում տեղի կունենա Կոմիտասի 150-ամյակին նվիրված տոնական միջոցառում

2019-09-17 21:48 , Культура, Шоу бизнес, 1596

Նա նորովի բացեց հայ հոգևոր, ազգային երգարվեստի գանձարանը․ Թբիլիսիում տեղի կունենա Կոմիտասի 150-ամյակին նվիրված տոնական միջոցառում

Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի նախաձեռնությամբ, ՀՀ Կրթության, Մշակույթի, Սպորտի և Երիտասարդության հարցերի նախարարության և անհատ բարերարների աջակցությամբ 2019 թվականի սեպտեմբերի 26-ին Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիայի համերգային մեծ դահլիճում կկայանա Կոմիտաս վարդապետի 150-ամյա հոբելյանին նվիրված տոնական միջոցառում: Այս մասին հայտնեցին Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի մամլո և լրատվության ծառայությունից:

Կոմիտաս վարդապետի 150-ամյա հոբելյանը ներառված է UNESCO-ի հոբելյանական միջոցառումների ցանկում: Հայ մեծ երգահանը ժողովրդական երգերի հետ միասին մեծ ավանդ է ներդրել հայ հոգևոր երաժշտության զարգացման մեջ: Նա ստեղծել է Պատարագ, որը առանձնահատուկ է իր յուրահատկությամբ, նորարարական կողմերով և աշխարհիկ ոգով:

Կոմիտաս վարդապետի անունն անխզելիորեն կապված է Վրաստանի և վրաց ժողովրդի հետ: Հատկանշական է, որ վարդապետական աստիճան ստանալուց հետո Կոմիտասը ժամանում է Թբիլիսի՝ հայ ճանաչված երգահան Մակար Եկմալյանի մոտ երաժշտական գիտելիքները զարգացնելու և հարմոնիայի դասեր ստանալու համար: Այնուհետև հայտնի բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի աջակցությամբ ուղևորվում է Գերմանիա՝սովորելու: Ավելի ուշ՝ Կոմիտաս վարդապետը համերգներ է տալիս և դասախոսություններով հանդես գալիս Թբիլիսիում՝ նորովի բացելով հայ հոգևոր, ազգային երգարվեստի գանձարանը:

Հոբելյանական միջոցառմանը կցուցադրվեն հատվածներ Կոմիտաս վարդապետի կյանքին և գործունեությանը նվիրված վավերագրական ֆիլմից: Համերգային ծրագրում ընդգրկված են Կոնստանտինե Վարդելիի անվան լարային քառյակը, Դիմիտրի Բոքոլիշվիլին՝ կլառնետ, Վիրահայոց թեմի «Մակար Եկմալյան» երգչախումբը, Մարինա Շահդինարովան (սոպրանո): Համերգի գեղարվեստական ղեկավարն է Հովհաննես Համբարձումյանը:

Лента

Рекомендуем посмотреть