Онлайн

Տեղաշարժման խնդիր ունեցող 29-ամյա հայուհին ՌԴ-ում արժանացել է «Սպորտի թագուհի» մրցանակին

2019-09-17 14:13 , Спорт, 227

Տեղաշարժման խնդիր ունեցող 29-ամյա հայուհին ՌԴ-ում արժանացել է «Սպորտի թագուհի» մրցանակին

Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) Չելյաբինսկ քաղաքում անցկացված «Ծնվել եմ ապրելու համար» տեղաշարժման խնդիրներ ունեցող կանանց գեղեցկության մրցույթում Հայաստանը ներկայացնող Գոհար Նավասարդյանն անցել է եզրափակիչ փուլ՝ արժանանալով «Սպորտի թագուհի» մրցանակին։ Այս մասին տեղեկացնում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։ Նշվում է, որ միջազգային ամենամյա այս մրցույթն իրականացվում է Մարդու իրավունքների պաշտպանների ազգային հաստատությունների աջակցությամբ:

«Մեր հայրենակցի այս ձեռքբերումը անձնական պայքարի, կյանքում հաջողության հասնելու և արժանապատիվ ապրելու վառ օրինակ է. այն պետք է վարակիչ լինի բոլորի համար:

Հաշմանադմություն ունեցող մարդկանց ներուժի գնահատումը և նրանց կարողությունների բացահայտումն ու զարգացմանը նպաստելը պետք է լինի յուրաքանչյուրիս խնդիրը»,-ասված է պաշտպանի գրասենյակի տարածած հաղորդագրությունում:

Պաշտպանի աշխատակազմում պատրաստված տեսանյութում 29-ամյա գեղեցկուհին պատմում է իր ակտիվ առօրյայի և երազանքների մասին. անվասայլակը նրան չի խանգարում ապրել լիարժեք կյանքով, ավտոմեքենա վարել, աշխատել, զբաղվել սպորտով, մասնակցել տարբեր բեմականացումների, մրցույթների:

Лента

Рекомендуем посмотреть