Ալեքսանյանը վնասվածքի պատճառով հրաժարվել է ԱԱ-ի եզրափակչից - RadioVan.fm

Онлайн

Ալեքսանյանը վնասվածքի պատճառով հրաժարվել է ԱԱ-ի եզրափակչից

2019-09-17 00:00 , Спорт, 1531

Ալեքսանյանը վնասվածքի պատճառով հրաժարվել է ԱԱ-ի եզրափակչից

Աշխարհի, Եվրոպայի ու Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հրաժարվել է Նուր-Սուլթանում ընթացող ԱԱ-ի եզրափակչից:

Ինչպես հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան, երեկ կիսաեզրափակչում ստացած կողոսկրի վնասվածով պայքարել ըմբիշը մինչեւ 98 կգ քաշային կարգի եզրափակչում չի կարողանա:

Աշխարհի եռակի չեմպիոնը կբավարարվի արծաթե մեդալով, ոսկե մեդալակիր կդառնա ռուս Մուսա Եվլոեւը:

Վաղն ԱԱ-ի բրոնզե մեդալի համար է պայքարելու Կարապետ Չալյանը (77 կգ), որը Ալեքսանյանի պես Տոկիո-2020-ի ուղեգիր է ապահովել:

Աշխարհի առաջնությունում հայ մարզիկներից բրոնզե մեդալակիր է դարձել Սլավիկ Գալստյանը (63 կգ):

Лента

Рекомендуем посмотреть