ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ սեպտեմբերի լույս 15-ի գիշերը ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնի հիվանդասենյակներից մեկիում անհայտ անձը բուժվողներից մեկի դրամապանակից գողացել է 3500 եվրո։
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, տուժողից հաղորդում ընդունելուց հետո, ձեռնարկեցին տարաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ պարզելով գողությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունը։
«Երևանի բնակիչ 32-ամյա տղամարդու հետ տարվեց բացատրական աշխատանք, ինչի շնորհիվ նա ներկայացավ ոստիկանության Էրեբունու բաժին, տվեց խոստովանական բացատրություն ու ներկայացրեց գողացված գումարից 1000 եվրոն։ Միջոցառումները շարունակվում են գումարի մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ»,-մանրամասնում են ոստիկանությունից։
Նախապատրաստվում են նյութեր։