30-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ կնոջը և հարևանին դանակահարելու կասկածանքով - RadioVan.fm

Онлайн

30-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ կնոջը և հարևանին դանակահարելու կասկածանքով

2019-09-16 17:00 , Право, 1454

30-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ կնոջը և հարևանին դանակահարելու կասկածանքով

ՀՀ քննչական կոմիտեիԵրևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի երկու բնակչի դիտավորությամբ միջին և ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ։

Նախնական տվյալներով՝ 2019 թվականի սեպտեմբերի 14-ին ՀՀ ոստիկանությանՆոր Նորքի բաժին զանգահարած անհայտ քաղաքացին հայտնել է, որ Ավան Սայաթ-Նովա թաղամասի բնակարաններից մեկում ամուսինը խմած դանակով հարվածել է իրենև ինքը արնաքամ է լինում:

Ահազանգ է ստացվել նաև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից այն մասին, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Երևան քաղաքի31-ամյա բնակչուհի՝ «կրծքավանդակի վերին աջ մասի կտրած-ծակած վերք» միջին ծանրության վնասվածքով, և 44-ամյա տղամարդ՝ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վիրավորում, առաջային պերիկարդիալ ճարպաբջջային վնասում,հեմոթորաքս ձախից, որովայնի առաջային պատի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վիրավորում՝ մեծ ճարպոնի արտանկումով» ծանր վնասվածքներով:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբ:

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և113-րդ հոդվածի 1-ին մասով: Հիվանդանոց տեղափոխված անձինքճանաչվել են տուժող:

Նախնական տվյալներով՝ վերջիններսմարմնական վնասվածքները ստացել են Ավան Սայաթ-Նովա թաղամասի բնակարաններից մեկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ՝ Երևան քաղաքի 30-ամյա բնակչի կողմից: Վերջինս ձերբակալվել է:

Կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որի ժամանակ առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը, հարցաքննվել են մի շարք անձինք:

Քրեական գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Лента

Рекомендуем посмотреть