ՀՀ ԱԻՆ «911» ծառայություն ահազանգ է ստացել այն մասին, որ սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14:26-ին, Լեհաստանի Հանրապետության քաղաքացի Մարգո Ժ.-ից, որ ինքը և իր ընկերը (նույնպես Լեհաստանի Հանրապետության քաղաքացի) բարձրացել են Արագած լեռը, որտեղ ենթարկվել են արջի հարձակման. ընկերը վիրավոր է: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: