Փարիզում այսօր վերջին 12 տարիների ամենազանգվածային գործադուլն է - RadioVan.fm

Онлайн

Փարիզում այսօր վերջին 12 տարիների ամենազանգվածային գործադուլն է

2019-09-13 17:41 , Мир, 1074

Փարիզում այսօր վերջին 12 տարիների ամենազանգվածային գործադուլն է

Ֆրանսիայի մայրաքաղաքում այսօր առավոտվանից երթևեկությունը կաթվածահար է․ հանրային տրանսպորտի աշխատակիցները գործադուլ են հայտարարել՝ բողոքելով կենսաթոշակային արտոնությունները կրճատելու կառավարության ծրագրերի դեմ:

«Լը Ֆիգարո»-ն (Le Figaro) գրում է, որ տրանսպորտի ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ այս գործադուլը վերջին 12 տարիների ընթացքում ամենազանգվածայինն է, Փարիզի բնակիչները օրն անվանել են «սև ուրբաթ», մետրոյի ցանցի չգործելու հետևանքով Ֆրանսիայի մայրաքաղաքի փողոցներում խցանումները հասել են 100-ավոր կիլոմետրերի։

Չի աշխատում գնացքների, ավտոբուսների մեծ մասը:

Նշվում է, որ Ֆրանսիայի կառավարությունը մտադիր է բարեփոխել և պարզեցնել հանրային աշխատողների թոշակների վճարման համակարգը, որը բաղկացած է 42 տարբեր ծրագրերից: Մասնավորապես առաջարկվում է անցում կատարել միասնական կենսաթոշակային համակարգին, որը կբացառի թոշակի բաշխումը ըստ մասնագիտական գործունեության։ Հանրային սեկտորի ծառայողներից շատերը ենթադրում են, որ բարեփոխման դեպքում վնաս են կրելու:

Лента

Рекомендуем посмотреть