Այսօր Ուսուցչի օրն է - RadioVan.fm

Онлайн

Այսօր Ուսուցչի օրն է

2017-10-05 12:43 , Образование, 2048

Այսօր Ուսուցչի օրն է

ՀՀ-ում այսօր տոնում են Ուսուցչի օրը: Տոնի առթիվ իր շնորհավորական ուղերձն է հղել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

Նախարարի ուղերձում մասնավորապես ասված է.

Սիրելի ուսուցիչներ,

Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա կապակցությամբ:

Իր կոչմանը հավատարիմ` ուսուցիչը դարերով իր առաքելությունը կատարել է մեծ նվիրումով ու սիրով: Բոլոր ժամանակներում նա եղել է այդ վեհ անվան պահպանողն ու կրողը:

Կրթական համակարգը մշտապես եղել է մեր ժողովրդի և նորանկախ պետության ուշադրության կենտրոնում: Այսօր համակարգը լուրջ բարեփոխումների փուլում է, և այդ գործընթացում ուսուցչին մեծ ու պատասխանատու դեր է վերապահված: Յուրաքանչյուր ուսուցիչ պետք է իր հեղինակությամբ ու կատարած աշխատանքով արժանանա հասարակության բարձր գնահատանքին: Այդ ամենին հասնելու համար ուսուցչից պահանջվում է ուժերի և կարողությունների առավելագույն ներդրում: Կիրթ ու բանիմաց սերունդ դաստիարակելը յուրաքանչյուր ուսուցչի պարտքն է և, միաժամանակ, նրա գործունեության գնահատականը: Պետք է միշտ հիշել, որ մեր երկրի ու ժողովրդի ապագա հաջողությունների սկիզբը դրվում է այսօր, և դրանում ուսուցչի աշխատանքը որոշիչ է:

Այս տոնական օրն իմ շնորհավորանքն եմ հղում նաև Սփյուռքի և Արցախի բոլոր ուսուցիչներին, ովքեր իրենց ուսերին են կրում ազգապահպանման կարևոր առաքելությունը:

Շնորհավորելով մեր բոլոր ուսուցիչներին Ուսուցչի օրվա կապակցությամբ` մաղթում եմ առողջություն և նորանոր հաջողություններ:

Лента

Рекомендуем посмотреть