Հայաստանում բանտարկված օտարերկրացիները աշխատելու հնարավորություն կունենան - RadioVan.fm

Онлайн

Հայաստանում բանտարկված օտարերկրացիները աշխատելու հնարավորություն կունենան

2019-09-13 14:02 , Право, 1400

Հայաստանում բանտարկված օտարերկրացիները աշխատելու հնարավորություն կունենան

ՀՀ Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ և միաձայն ընդունել է կառավարության հեղինակած «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը,

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը հիմնավորելով նախագծի ընդունման անհրաժեշտությունը՝ նշել է, որ այն պայմանավորված է օտարերկրացի դատապարտյալների կամ կալանավորված անձանց, ինչպես նաև պրոբացիայի շահառու հանդիսացող օտարերկրացիների աշխատանքի կազմակերպման գործընթացի խրթինության վերացման անհրաժեշտությամբ:

Բանն այն է, ՀՀ քաղաքացի հանդիսացող շուրջ 2300 դատապարտյալներից մոտ 200-ը պատժի կրման ընթացքում աշխատում է, իսկ օտարերկրացիները Հայաստանում աշխատելու համար պետք է թույլտվություն ստանան, ինչը բանտային պայմաններում անհնար է։

Նախագծի ընդունումն, ահա, նպատակ ունի վերացնել խտրականությունը, երաշխավորել առանց ավելորդ ընթացակարգերի օտարերկրացիներին աշխատանքով ապահովելու գործընթացի դյուրինությունը, բարձրացնել վերասոցիալականացման գործընթացի արդյունավետությունը:

Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանի ներկայացմամբ՝ մասնավորապես, կիսաբաց ռեժիմում և մինչև 7 տարի ժամկետով դատապարտված անձինք կարող են աշխատել նույն քրեակատարողական հիմնարկների տնտեսական մասերում՝ կատարելով խոհանոցային կամ բեռներ տեղափոխելու աշխատանքներ։ Իսկ փակ ռեժիմով պատիժ կրող անձանց համար կան ձեռքի աշխատանքներ պատրաստելու և վաճառելու տարբերակներ։ Դրանից բացի, ըստ փոխնախարարի, հիմա, օրինակ, կա կրակայրիչների հավաքման պատվեր, որը իրենց խցերում կատարում են դատապարտյալները։

Лента

Рекомендуем посмотреть