ԱԱԾ-ն այսուհետ ստիպված է լինելու ձեռնարկել կոշտ միջոցներ. գաղտնալսում ՊՊԾ գնդում - RadioVan.fm

Онлайн

ԱԱԾ-ն այսուհետ ստիպված է լինելու ձեռնարկել կոշտ միջոցներ. գաղտնալսում ՊՊԾ գնդում

2016-07-26 10:45 , Общество, 729

ԱԱԾ-ն այսուհետ ստիպված է լինելու ձեռնարկել կոշտ միջոցներ. գաղտնալսում ՊՊԾ գնդում

ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը զավթած զինված խմբի անդամները, ի հեճուկս նոր հանցանքներ չկատարելու բազմաթիվ հորդորների, շարունակում են իրավապահ մարմինների ծառայողների կյանքի և առողջության դեմ ուղղված ոտնձգությունները, ինչպես նաև գուքի ոչնչացումը: Հուլիսի 26-ի գիշերը այդպիսի գործողությունների շղթան հանգեցրել է փոխհրաձգության, որի արդյունքում եղել են տուժողներ: Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում է, որ զինված խմբի անդամների՝ հետզհետե ավելի վտանգավոր դարձող հանցավոր վարքագիծն անցնում է բոլոր սահմանները, որոնցում հնարավոր է դրսևորել ողջամիտ զսպվածություն: Ուստի, նոր հանցանքների կատարումը կանխելու և խափանելու նպատակով Ազգային անվտանգության ծառայությունն այսուհետ ստիպված է լինելու ձեռնարկել կոնկրետ իրադրությամբ թելադրված ավելի կոշտ միջոցներ: Լավատեղյակ լինելով հանցավոր խմբի անդամների մտադրություններին և նախապատրաստած հանցավոր արարքներին, զգուշացնում ենք, որ մարդկանց կյանքին և առողջությանը սպառնացող բոլոր վտանգներն անհապաղ չեզոքացվելու են պատասխան իրավաչափ գործողություններով: Զինված խմբի անդամների գործողությունների նախահարձակ և սադրիչ բնույթը հիմնավորվում է նաև օրենքով սահմանված կարգով ստացված հետևյալ ձայնագրությամբ (ձայնագրություն):

Ազգային անվտանգության ծառայություն

Лента

Рекомендуем посмотреть