Онлайн

Անգիտակից վիճակում հայտնված 2-ամյա երեխայի կյանքը հնարավոր է եղել փրկել Գեղարքունիքից Երևան հասած սանավիացիայի ուղղաթիռի շնորհիվ

2019-09-11 17:53 , Общество, 120

Անգիտակից վիճակում հայտնված 2-ամյա երեխայի կյանքը հնարավոր է եղել փրկել Գեղարքունիքից Երևան հասած սանավիացիայի ուղղաթիռի շնորհիվ

Սանիտարական ուղղաթիռով Գեղարքունիքի մարզից Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 2 տարեկան երեխա, որի մոտ նկատվել է ուժեղ ցնցում ու բարձր ջերմություն:

«Ըստ հարազատների՝ նման ցնցումներ երեխայի մոտ էլի են եղել, բայց ոչ այս աստիճանի: Երեխան անգիտակից վիճակում նախ տեղափոխվել է Մարտունու ԲԿ, որտեղ առաջին օգնություն ստանալուց հետո տեղափոխվել է Երևան:

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում ստանալով համապատասխան բուժօգնություն՝ երեխան այսօր գիտակցության է եկել: Բժիշկները վիճակը գնահատում են կայուն: Շարունակում է գտնվել վերակենդանացման և նյարդավիրաբուժական բաժանմունքների բժիշկների հսկողության ներքո: Երեխայի առողջության մասին անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկություն»,-տեղեկացնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի պատասխանատու Գևորգ Դերձյանը:

Հիշեցնենք՝ ՀՀ առողջապահության նախարարության արտագնա անհետաձգելի բժշկական օգնության «արագ արձագանքման» ծառայության շրջանակում սանավիացիայի ուղղաթիռն առաջին թռիչքը կատարել է այս տարվա ապրիլի 8-ին։

Лента

Рекомендуем посмотреть