Երիտասարդները Երևանի ճոպանուղուց օգտվելիս վնասվածքներ են ստացել - RadioVan.fm

Онлайн

Երիտասարդները Երևանի ճոպանուղուց օգտվելիս վնասվածքներ են ստացել

2019-09-11 15:47 , Общество, 1195

Երիտասարդները Երևանի ճոպանուղուց օգտվելիս վնասվածքներ են ստացել

ՀՀ ոստիկանությունն այսօր տեղեկություն է տարածել այն մասին, որ սեպտեմբերի 5-ին, ժամը 23.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում է ստացվել, որ «ձախ ազդրոսկրի բեկորային կոտրվածք» և «կոնքոսկրի և բազուկոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 27-ամյա տղամարդ և 21-ամյա կին:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 08.30-ին, նրանք օգտվել են Կոմիտասի պողոտայից Ալիխանյան եղբայրների փողոց տանող միաճոպան կախովի մարդատար ճոպանուղուց, սակայն տեղաշարժը հսկող աշխատակցի կողմից ժամանակին չարգելակելու պատճառով դիպել են մետաղյա պարաններին և հենարաններին՝ ստանալով վնասվածքներ:

Նշանակվել է ԴԲՓ:

Նախապատրաստվում են նյութեր:

Լուսանկարը՝ Zipline Yerevan Ֆեյսբուքյան էջից

Лента

Рекомендуем посмотреть