Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում առողջապահության նախարարության Մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը ներկայացրել է պետության կողմից երաշխավորված Արտոնյալ և անվճար պայմաններով անպտղության բուժման և հաղթահարման ծրագրի մեկնարկի վերաբերյալ մանրամասները, որի շրջանակներումիրականացվելուեն`
1) անպտղության պատճառագիտության ախտորոշում և բուժում,
2) մինչև վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառումն իրականացվող պարտադիր հետազոտություններ,
3) ամուսնու կամ դոնորական սերմով արհեստական սերմնավորում՝ առավելագույնը 6 փորձ,
4) արտամարմնային բեղմնավորման իրականացման մեկ փորձ, հավելյալ` սաղմերի ստացման դեպքում սաղմերի 2-րդ և 3-րդ տեղադրումներն արգանդի խոռոչ:
Արտամարմնային բեղմնավորման 2-րդ փորձը կատարվում է պետության կողմից 50% մասնակցությամբ:
Ըստ բժշկական ցուցումների` ամուսնական զույգին կարող են տրամադրվելբուժօգնությանհիշյալ բոլոր տեսակները:
Պետությունը չի փոխհատուցում փոխնակ մոր, դոնորական ձվաբջջի և դոնորական սերմնաբջիջների համար ծախսերը, դրանք կատարում է շահառուն:
Ծրագրում ներգրավվելու համար շահառուները, ըստ ընթացակարգի, իրենց ընտրությամբ կարող են դիմել անպտղության ծրագիրն իրականացնող, վերարտադրողաբանության գծով լիցենզիա ունեցող բժշկական 5 կազմակերպությունից որևէ մեկին, դրանք են՝ Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտը, Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը, «Աստղիկ», «Շենգավիթ» բժշկական կենտրոնները, «Ֆերտիլիթի» պտղաբերության կենտրոնը։ Կազմակերպություններում գործող հանձնաժողովն ընդունում է փաստաթղթերը, ուսումնասիրում և տալիս եզրակացություն բուժման տեսակի վերաբերյալ, ընդ որում` ծառայությունները մատուցվում են` ըստ շահառուների դիմումների էլեկտրոնային միասնական գրանցման հաջորդականության:
Շահառուներին ներկայացվող հիմնական և լրացուցիչ պահանջներ են՝
ծրագրից օգտվելու իրավունք ունեն 2 տարի և ավելի անպտղություն ունեցողանզավակ հետևյալ զույգերը`
1) երբ ամուսիններից մեկը զինծառայող է կամ զինծառայողներին հավասարեցված անձ,
2) զինվորական ծառայության ընթացքում կամ ավարտից հետո այդպատճառական կապով զոհվածի ծնողներ,
3) ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներ,
4) զույգերից մեկի մոտ առկա է հաշմանդամություն, եթե կնոջ մոտ չկա հղիությունը կրելու հակացուցում,
5) սոցիալական աջակցություն ստացողսահմանամերձ համայնքների բնակիչներ:
Միաժամանակ, շահառուները պետք է բավարարեն հետևյալ լրացուցիչ պահանջները՝
1) ամուսիններից մեկը լինի ՀՀ քաղաքացի և ամուսնությունը գրանցված լինի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով,
2) կինը 20-35 տարիքային խմբում, ընդ որում` 35 տարեկանում հաշվառվելու դեպքում նա պահպանում է ծրագրի շահառուի կարգավիճակը մինչև 38 տարեկանը, իսկ զինվոր որդիկորցրած մայրերի դեպքում` մինչև 42 տարեկանը:
Շահառուն պետք է ներկայացնի դիմում, անձնագիր, նույնականացման քարտ, ամուսնության վկայական, կարգավիճակը հաստատող փաստաթղթեր (բնօրինակներ) և էպիկրիզ` նախկինում ստացած հետազոտությունների ու բուժման վերաբերյալ:
Դիմումի ընթացքը կարող է մերժվել, եթե դիմումատուն չի բավարարում սահմանվածպահանջներն ու պայմանները, ունի հակացուցում և հղիության խիստ ցածր հավանականություն:
Մերժման հիմքերի վերացման դեպքում դիմումատուն կարող է կրկին դիմել: