Իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբի լեգենդար ավագ Ֆրանչեսկո Տոտին խոսել է Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի «գայլերի» շարքերը համալրելու մասին:
«Մխիթարյանը կարող է իր հետ որակ և քանակ ապահովել: Նրա տեղափոխությունը լավ քայլ էր: Նա «Արսենալ»-ում վերջին շրջանում ռեգուլյար չի խաղացել, սակայն ես լիահույս եմ, որ Մխիթարյանն իրեն Հռոմում կզգա ինչպես տանը»,- Տոտիի խոսքերը փոխանցում է Football Italy-ին:
Տոտիի կարծիքով՝ «Ռոմա»-ի երկրպագուները կընդունեն Մխիթարյանին, քանի որ վերջինս լավ տեխնիկա ունի:
Մխիթարյանը «Ռոմա»-ին է միացել մեկ տարի վարձակալությամբ, ինչից հետո «Ռոմա»-ն ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերն «Արսենալ»-ից գնելու իրավունք կստանա: Հայ կիսապաշտպանը «Ռոմա»-ում կստանա տարեկան 3.5 միլիոն եվրո աշխատավարձ: